Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 17/08/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.56%-ով և կազմել 80.58 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.81%-ով և կազմել 84.17 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.01%-ով և կազմել 1921.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.69%-ով և կազմել 22.87 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.30%-ով և կազմել 901.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.28%-ով և կազմել 2171.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.78%-ով և կազմել 8258.00 դոլար, կապարի գինն աճել է 0.66%-ով և կազմել 2139.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 20135.00 դոլար, անագի գինն աճել է 0.80%-ով և կազմել 25300.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.53%-ով և կազմել 2325.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 58750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 34474.83 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.77%-ով և կազմել 4370.36 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.17%-ով և կազմել 13316.93 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.71%-ով և կազմել 15676.90 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.94%-ով և կազմել 7191.74 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 7310.21 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.41%-ով և կազմել 1028.93 կետ:

Share