Ֆինանսական

Մինչև տարեվերջ Թուրքիայում կանխատեսվում է 59.46% գնաճ

Թուրքիայում գնաճը տարեվերջին կանխատեսվում է 59.46%: Այս մասին են վկայում օգոստոսին երկրի Կենտրոնական բանկի կողմից անցկացված հարցման մասնակիցները։ Դրան մասնակցել են ֆինանսական շուկաների 40 ներկայացուցիչ:

Հարցաշարի երկրորդ արդիական հարցը վերաբերում էր շուկայի մասնակիցների ակնկալիքներին՝ կապված վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցում Կենտրոնական բանկի քաղաքականության հետ։ Եթե ​​հուլիսին մինչև տարեվերջ կանխատեսվում էր 19.17% մակարդակ, ապա այժմ սպասվում է, որ դեկտեմբերին այդ ցուցանիշը կկազմի 19.19%։

Թուրքիայի Կենտրոնական բանկը հունիսին առավել քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ զեղչման տոկոսադրույքը 8.5%-ից բարձրացրեց 15%-ի, իսկ հուլիսին այն հասցրեց 17.5%-ի։

Հարցման մասնակիցների կարծիքով՝ Թուրքիայի ազգային արժույթը կշարունակի արժեզրկվել, իսկ տարեվերջին փոխարժեքը կկազմի 29,82 թուրքական լիրա 1 դոլարի դիմաց։

Այսօրվա դրությամբ լիրան վաճառվում է 27.11 դոլարով:

Share