Բաժին. Ֆինանսական

ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 500 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԿՊ-ՆԵՐ

Այսօր` հունիսի 25-ին, տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13249121 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 920 մլն դրամ, որից մրցակցային`900 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 20 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 535 606 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.4565 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.6115 տոկոս:

 Աճուրդին մասնակցել են 4 դիլեր:

Share