Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 23/08/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.52%-ով և կազմել 78.60 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.40%-ով և կազմել 82.96 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.98%-ով և կազմել 1948.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 3.14%-ով և կազմել 24.34 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.02%-ով և կազմել 938.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.28%-ով և կազմել 2180.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.39%-ով և կազմել 8406.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 2178.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.47%-ով և կազմել 20775.00 դոլար, անագի գինը նվազել է 1.62%-ով և կազմել 25825.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 2352.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 58750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 34472.98 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.10%-ով և կազմել 4436.01 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.59%-ով և կազմել 13721.03 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 15728.41 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 7246.62 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 7320.53 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 1051.15 կետ:

Share