Ֆինանսական

Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 25%

Թուրքիայի Կենտրոնական բանկը բարձրացրել է իր հիմնական տոկոսադրույքը 750 բազիսային կետով՝ 17.5%-ից մինչև 25%։ Այս մասին ասվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ։

Թուրքիայի Կենտրոնական բանկի որոշումը շուկայի մասնակիցների մեծ մասի համար անսպասելի էր։ Փորձագետները կանխատեսում էին տոկոսադրույքի բարձրացում մինչև 20%:

Share