Բաժին. Ֆինանսական

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ԵՎ ԳԻՏԵԼԻՔ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը մասնակցել է «Բարեփոխում և գիտելիք» նախաձեռնության մեկնարկին և կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ուսանողական ռեֆերատների մրցույթի մրցանակաբաշխությանը, որը կազմակերպվել էր «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի և ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից:  

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից՝  միջոցառման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր՝ կրթական հաստատություններում կենսաթոշակային բարեփոխումների մասին իրազեկվածության և ֆինանսական կրթության մակարդակի բարձրացման գործում համագործակցելու վերաբերյալ:

Հուշագրով կողմերը համաձայնվում են համատեղ կազմակերպել վերապատրաստման դասընթացներ դպրոցների ուսուցիչների և համալսարանների դասախոսների համար ֆինանսական կրթության թեմաներով, մշակել և հրապարակել ուսուցողական նյութեր կենսաթոշակային բարեփոխումների և ֆինանսական գիտելիքի վերաբերյալ:  

Share