Բաժին. Ֆինանսական

Կայացել է «Հայկական դրամի 30-ամյակը. կողﬓորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» գիտաժողովը

Հայկական դրամի 30-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկը սեպտեմբերի 2-3-ը Դիլիջանի ուսուﬓահետազոտական կենտրոնում «Վերաիմաստավորելով Բրետոն Վուդսը» կազմակերպության և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ կազմակերպել էր «Հայկական դրամի 30-ամյակը. կողﬓորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով բարձր մակարդակի գիտաժողով: Երկօրյա գիտաժողովին հրավիրված էին միջազգային ֆինանսական կազմակերպությունների, կենտրոնական / ազգային բանկերի և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։

Գիտաժողովը Կենտրոնական բանկի համար կարևոր առիթ էր հետհայացք գցելու, իր անկախության և ֆինանսական կայունության ձեռքբերուﬓերը գնահատելու, ինչպես նաև շարունակական փոփոխությունների ենթարկվող ֆինանսական ոլորտի մարտահրավերներին դիմակայելու կարևոր որոշուﬓեր կայացնելու համար։ Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներն իրենց արժույթները
շրջանառության ﬔջ են դրել երեք տասնամյակ առաջ, և այսօր էլ դիմակայում են համանման խնդիրների։ Ֆինանսական, աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական արագ զարգացուﬓերն առիթ են ծառայում, որ այս երկրների կենտրոնական / ազգային բանկերն ընդհանուր հարթակներում հաճախ միասին քննարկեն, թե ինչպես կանխատեսել նոր մարտահրավերները և պատրաստվել դրանց, ﬔղմացնել ռիսկերը և օգտվել ընձեռնվող նոր հնարավորություններից։

Բարձր մակարդակի գիտաժողովին մասնակցում էին աշխարհի տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում հայտնի այնպիսի ուսուﬓական հաստատությունների պրոֆեսորներ և դասախոսներ, ինչպիսիք են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT), Փրինսթոնի համալսարանը, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը (LSE) և Ասիական զարգացման բանկի ինստիտուտը (ADBI)։

Ակադեմիական շրջանակների ներկայացուցիչները կիսվեցին տնտեսական միտուﬓերի և նոր օրինաչափությունների վերաբերյալ տարբեր վիճակագրական տեղեկություններով, ակադեմիական հետազոտություններով և այլ արժեքավոր մտքերով։ Նմանօրինակ քննարկուﬓերը լավ հիմք են կանխատեսուﬓերի, պլանավորման և ռազմավարության մշակման համար։ Գիտաժողովին ելույթներով և զեկուցուﬓերով հանդես եկան Հայաստանի Հանրապետության, Իսլանդիայի, Արգենտինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Հունգարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ֆրանսիայի և Իտալիայի կենտրոնական / ազգային բանկերի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ և ֆինանսական շուկայի առաջատար փորձագետներ։

Պանելային քննարկուﬓերին զուգահեռ ներկայացվեցին կարճ դասախոսություններ, որոնց նպատակն էր խթանել քննարկուﬓեր ֆինանսական ոլորտի ապագայի և նոր ձևավորվող միջավայրին ֆինանսական կառույցների հարմարվելու վերաբերյալ։ Քննարկուﬓեր ծավալվեցին այն ազդեցությունների շուրջ, որոնք կապիտալի հոսքերի և միջազգային տնտեսական համագործակցության
հնարավորությունների վրա թողնում են խորացող համաշխարհային մասնատվածությունը, «տնտեսական պատերազﬓերը», կլիմայի փոփոխությունը և այլ գործոնները։ Անդրադարձներ եղան «թվային» և «կանաչ» տնտեսությանը սպասարկող կայուն համաշխարհային ֆինանսական համակարգ կառուցելու հեռանկարներին։

Գիտաժողովի ընթացքում կարևորվեց բաց և բազմակողմ երկխոսության միջոցով աշխարհի տնտեսագետների, կենտրոնական բանկերի և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև հաղորդակցման պահպանումը, ինչը հնարավորություն է տալիս միասին դիտարկել գլոբալ ֆինանսական միջավայրը և արձագանքել մարտահրավերներին։

Share