Բաժին. Ֆինանսական

WSJ․ Visa-ն և Mastercard-ը նախատեսում են թանկացնել վճարային քարտերի սպասարկման վճարները

Mastercard-ը և Visa-ն պատրաստվում են բարձրացնել վարկային քարտերի վճարները, ինչը կարող է վաճառողներին տարեկան լրացուցիչ կես միլիարդ դոլար արժենալ, հայտնում է Wall Street Journal-ը:

Թանկացումները նախատեսված են հոկտեմբերին և ապրիլին, դրանք մասամբ ուղղված են առցանց գործարքներին, ասում է Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներն ու փաստաթղթերը:

CMSPI խորհրդատվական ընկերությունը ասում է, որ թանկացումները կարող են տարեկան 502 մլն դոլար ավելացնել առևտրի ծախսերին: 2022թ․ ԱՄՆ առևտրականները Visa և Mastercard-ին վճարել են 93 մլրդ դոլար վարկային քարտերի վճարներ՝ համաձայն Nilson Report-ի:

Mastercard-ը վիճարկել է WSJ-ի զեկույցը՝ պնդելով, որ «դա ճիշտ չէ»։

«Մենք ի սկզբանե պարզ ենք եղել մեր հայտարարություններում. Mastercard-ի տոկոսադրույքներում փոփոխություններ չկան, և նշված «փոփոխությունը» գոյություն ունեցող ծառայությունն է, որը մենք տրամադրում ենք ձեռքբերողներին, որոնք կարող են ակտիվացնել այն անհրաժեշտության դեպքում՝ ապահովելու ավելի անվտանգ և պարզ վճարումների փորձառություն սպառողների համար», – ասում է խոսնակը: «Մեր անմիջական հարաբերությունները ձեռքբերողի հետ են: Եվ միայն ձեռքբերողն է որոշում, թե ինչպես են նրանք ինչպես են գնահատում ծառայությունը և կապը, որը նրանք տրամադրում են իրենց հաճախորդին՝ առևտրականին»:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share