Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 06/09/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.51%-ով և կազմել 87.19 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.23%-ով և կազմել 90.30 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.42%-ով և կազմել 1943.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.97%-ով և կազմել 23.42 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.61%-ով և կազմել 914.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.80%-ով և կազմել 2206.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 8412.00 դոլար, կապարի գինն աճել է 0.50%-ով և կազմել 2231.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.15%-ով և կազմել 20720.00 դոլար, անագի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 26250.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.61%-ով և կազմել 2461.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 58750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.57%-ով և կազմել 34443.19 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.70%-ով և կազմել 4465.48 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.06%-ով և կազմել 13872.47 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.19%-ով և կազմել 15741.37 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 7194.09 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 7426.14 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.18%-ով և կազմել 1038.58 կետ:

Share