Ֆինանսական

Պակիստանի պետական ​​պարտքն ու արժութային պահուստները հուլիսին աճել են

Պակիստանի պետական ​​պարտքը հուլիսին ավելացել է 907 միլիարդ պակիստանյան ռուփիով կամ 204 միլիոն դոլարով և կազմել 61.7 տրիլիոն ռուփի կամ 198.5 միլարդ դոլար, իսկ արժութային պահուստները հուլիսին աճել են մինչև 9.84 միլիարդ դոլար՝ Արժույթի միջազգային հիմնադրամից վարկեր ստանալուց հետո։

Պակիստանի պետական բանկի տվյալներով՝ 2022-ի հուլիսի համեմատությամբ, երբ պարտքը կազմում էր 50.57 տրիլիոն ռուփի կամ 162 միլիարդ դոլար, տարեկան հաշվարկով ավելացել է 22%-ով։ Աճը տեղի է ունեցել բյուջեի դեֆիցիտը ծածկելու նպատակով ներքին ու արտաքին խոշոր փոխառությունների արդյունքում։Ընդհանուր առմամբ՝ արտաքին փոխառությունները հասել են 39 տրիլիոն ռուփիի կամ 126.5 միլիարդ դոլարի, ներքին փոխառությունները՝ 22.7 տրիլիոն ռուփիի, ինչը համարժեք է շուրջ 73 միլիարդ դոլարին։ Կառավարության պարտքի ավելացմանը նպաստել է նաև պակիստանյան ռուփիի արժեզրկումը։

Share