Ֆինանսական

Եվրամիությունը 1.1 միլիարդ եվրո է հատկացնում Հյուսիսային Իռլանդիայի սոցիալ-տնտեսական զարգացմանը

Եվրամիությունը որոշել է ավելի քան 1.1 միլիարդ եվրո հատկացնել Հյուսիսային Իռլանդիային սոցիալ-տնտեսական զարգացման, խաղաղության և կայունության ամրապնդման համար բրիտանական տարածաշրջանում, որը երեք տասնամյակ միջհամայնքային զինված հակամարտությունների թատերաբեմ է: Այս մասին հայտնում է Financial Times թերթը։

1960-1990 թվականներին Հյուսիսային Իռլանդիայում տեղի ունեցան կատաղի բախումներ կաթոլիկ ազգայնականների միջև, որոնք ձգտում էին միանալ Իռլանդիայի Հանրապետությանը, և բողոքական միութենականների, որոնք հանդես էին գալիս Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին: Զոհվել է ավելի քան 3500 մարդ։

Բրյուսելի ֆինանսական օգնության վերջին մասնաբաժինը Peace Plus ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է Հյուսիսային Իռլանդիայում 1995 թվականին: 2022-ի մարտից Հյուսիսային Իռլանդիայում չեն կարողանում կառավարություն ձևավորել: Վարչակազմի վերականգնումը կանխող ուժերն էլ պահանջում են վերացնել Իռլանդական ծովի երկայնքով առևտրային սահմանը, որը պետք է մտցվեր Brexit-ի արդյունքում:

Share