Բաժին. Ֆինանսական

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ՆՅՈՒ ԲՐԱՆՉ» ԳՐԱՎԱՏԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը թիվ 184 Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Նյու Բրանչ» ՍՊԸ լիցենզիայի գործողությունը (ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 36 շենք, թիվ 224 շինություն հասցեում գտնվող գրավատան կազմակերպման ԳԳ-Ե 235 լիցենզիա (տրված` 17.06.2011թ.))` գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից ընկերությունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը կնքված վարկային ևպահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:

«ՆՅՈՒ ԲՐԱՆՉ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետլուծվել` համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

Share