Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 14/09/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.47%-ով և կազմել 91.14 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.50%-ով և կազմել 94.61 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.31%-ով և կազմել 1937.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.48%-ով և կազմել 23.16 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.17%-ով և կազմել 917.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.73%-ով և կազմել 2235.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.12%-ով և կազմել 8465.00 դոլար, կապարի գինն աճել է 0.90%-ով և կազմել 2230.00 դոլար, նիկելի գինն աճել է 3.44%-ով և կազմել 20430.00 դոլար, անագի գինն աճել է 1.97%-ով և կազմել 25850.00 դոլար, ցինկի գինն աճել է 3.66%-ով և կազմել 2575.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 58750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.96%-ով և կազմել 34907.11 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.84%-ով և կազմել 4505.10 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.81%-ով և կազմել 13926.05 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.97%-ով և կազմել 15805.29 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.19%-ով և կազմել 7308.67 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.95%-ով և կազմել 7673.08 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.20%-ով և կազմել 1018.31 կետ:

Share