Բաժին. Ֆինանսական

Google-ի և Apple Pay-ի փոխարեն՝ Yandex-ը գործարկել է սմարթֆոնով վճարման ծառայություն

Երբ արևմտյան ընկերությունները լքեցին Ռուսաստանը, երկար ժամանակ նրանց անհպում վճարային համակարգերին այլընտրանք չկար։

Թվում է, թե այժմ Ռուսաստանում կա այլընտրանք բոլոր հայտնի վճարային հսկաներին։ Նոր համակարգը կոչվում է Yandex Pay, և այն բավականին հարմար է NFC կամ QR կոդի միջոցով օֆլայն գնումների համար։ Դուք կարող եք առանց որևէ խնդրի համակարգին կապել ցանկացած բանկի քարտ:

Նրա գլխավոր զենքը՝ վճարման հնարավորություն ինչպես առցանց, այնպես էլ ցանկացած օֆլայն խանութում։ Եվ այս անցումը երկու աշխարհների միջև դառնում է աներևակայելի պարզ, եթե դուք արդեն ունեք Yandex հաշիվ:

Բայց սա դեռ ամենը չէ. գնումների համար կարող եք վճարել նաև ապառիկ: Ավելին, հավելվածը այս ամենով չի սահմափակվել և առաջարկում է մեկ այլ բանկային պրոդուկտ՝ «Խնայողություններ», որում կարող եք խնայողություններ կուտակել տարեկան 13% տոկոսադրույքով:

Այնուամենայնիվ, անվտանգությունն այն ոլորտն է, որտեղ ընկերությունները չեն կարող իրենց թույլ տալ կատակել: Yandex-ը պնդում է, որ իրենց նոր ծառայությունն իմիանգամայն անվտանգ է՝ գաղտնագրված տեղեկատվություն, PCI DSS 4.0 անվտանգության միջազգային ստանդարտին համապատասխանելը և Yandex ID-ով լրացուցիչ անվտանգության համակարգ:

Այսպիսով, Yandex-ի նոր հավակնոտ քայլը դեպի ֆինանսական աշխարհ, կարծես, իսկական բում է խոստանում:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share