Ֆինանսական

Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 30%

Թուրքիայի Կենտրոնական բանկը իր հիմնական տոկոսադրույքը 25%-ից բարձրացրել է 30%-ի։ Այս մասին ասվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ։

«Դրամավարկային քաղաքականության կոմիտեն որոշել է բարձրացնել տոկոսադրույքը 25%-ից մինչև 30%՝ գնային վարքագծի վատթարացումը կանխելու», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ հունիսին Թուրքիայի Կենտրոնական բանկը 2021-ից ի վեր առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչև 15%: Սա հանրապետության կենտրոնական բանկի նոր ղեկավարի առաջին որոշումն էր։ Այս ֆոնին Թուրքիայի ազգային արժույթի փոխարժեքը նորացրել է այն ժամանակվա ռեկորդային անկումը դոլարի նկատմամբ՝ հատելով մեկ դոլարի դիմաց 26 լիրա սահմանագիծը։ Օգոստոսին, փորձագետների մեծ մասի համար անսպասելիորեն, ցուցանիշը 17.5%-ից հասցվել է 25%-ի:

Share