Ֆինանսական

SWIFT-ը միջազգային վճարումներում դոլարի մասնաբաժնի ռեկորդային աճ է արձանագրել

Միջազգային վճարումներում դոլարի տեսակարար կշիռն ընթացիկ տարվա օգոստոսին աճել է մինչև 48.03%՝ հուլիսի 46.5%-ի դիմաց, ինչն առավելագույնն է վերջին հինգ տարվա ընթացքում՝ համաձայն SWIFT միջազգային համակարգի տվյալների։

Եվրոյի մասնաբաժինը նվազել է: Օգոստոսին այն կազմել է 23.2%՝ հուլիսի 24.42%-ի դիմաց։ Սա եվրոպական արժույթի ռեկորդային ցածր ցուցանիշ է միջազգային համակարգի հաշվետու ժամանակահատվածում։

Միջազգային վճարումներում ամենաշատ օգտագործվող արժույթների վարկանիշում երրորդ տեղը զբաղեցնում է բրիտանական ֆունտը, որի մասնաբաժինն օգոստոսին նվազել է մինչև 7.14%՝ հուլիսի 7.63%-ից։

Հաջորդը ճապոնական իենն է, որի մասնաբաժինը 3.51%-ից աճել է մինչև 3.68%, և չինական յուանը՝ 3.47%՝ հուլիսի 3.06%-ի դիմաց:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share