Ֆինանսական

Ուկրաինայում շրջանառության մեջ է դրվել բորշչին նվիրված մետաղադրամ

Ուկրաինայի Ազգային բանկը ներկայացրել է բորշչին նվիրված նոր մետաղադրամ։
Մետաղադրամը շրջանառության մեջ է հոկտեմբերի 1-ից։ Հուշադրամի դիմերեսին կին է՝ բորշչ պատրաստելիս, դարձերեսին՝ կարմիր բորշով ափսե։ Մետաղադրամի դիզայնի հեղինակը նկարիչ Նիկոլայ Կոչուբեյն է:

Մետաղադրամների վաճառքը կսկսվի հոկտեմբերի 4-ից։ Այն թողարկվել է սահմանափակ տպաքանակով՝ 555 օրինակ։ Սա «Ուկրաինական ժառանգություն» շարքից է:

2020-ին Ուկրաինայում բորշչը ներառվել է երկրի ոչ նյութական մշակութային ժառանգության տարրերի ազգային ցանկում, իսկ 2021-ին Կիևը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ճաշատեսակը համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու պահանջով։ 2022-ի հուլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ուկրաինական բորշչը ճանաչել է որպես համաշխարհային մշակութային ժառանգություն:

Share