Բաժին. Ֆինանսական

3 ուղի, որոնցով գեներատիվ AI-ն կվերափոխի բանկային համակարգը

ChatGPT-ի հրապարակային գործարկումից 1 տարի անց, գեներատիվ AI-ն շարունակում է մնալ բիզնեսի աշխարհում թեժ թեմա։ Ըստ հետազոտություններ՝ այն կարող է մոտ 7 տրլն դոլար աճով նպաստել համաշխարհային ՀՆԱ-ին: Այսպիսով, ի՞նչ է սա նշանակում բանկային ոլորտի համար:

Ըստ էության, գեներատիվ AI-ն չի հեղափոխի բանկային գործունեությունը, բայց այն կհեղափոխի, թե ինչպես են լուծվում բանկային խնդիրները: Բանկային գործունեության հիմնական գործառույթները՝ միջոցների ներդրումը, վարկավորումը և վճարումների կառավարումը, կպահպանվեն, բայց գեներատիվ AI-ն կփոխի այդ գործառույթների հետևում ընկած գործընթացները:

Թեև կա կոնսենսուս բանկային ոլորտում գեներատիվ AI-ի կարևորության վերաբերյալ, դրա կիրառման հարցում տատանումները շարունակվում են: Այնուամենայնիվ, բանկերը, որոնք հետաձգում են դրա ընդունումը, ռիսկի են դիմում հետ մնալ: Վաղ որդեգրողները արդեն քաղում են արդյունավետության զգալի օգուտներ: Բանկերից մեկն օգտագործել է AI՝ էլեկտրոնային փոստի տրաֆիկը 40%-ով նվազեցնելու համար, GitHub-ի Copilot գործիքը արագացնում է կոդավորումը 55%-ով, իսկ Morgan Stanley-ն ուժեղացնում է խորհրդատուների մուտքը դեպի հսկայական ինտելեկտուալ ռեսուրսներ:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ գեներատիվ AI-ն կարող է պոտենցիալ փոխակերպել բանկային առաջադրանքների 73%-ը: Սա ներառում է ավտոմատացման առաջադրանքների 39%-ը և ընդլայնման առաջադրանքների 34%-ը:

Գեներատիվ AI-ի ազդեցությունը կպահանջի պատասխանատու օգտագործում և կանոնակարգային համապատասխանություն: Առանձնացված են 3 հիմնական ոլորտներ, որտեղ այն կվերափոխի բանկային համակարգը.

Նորարարություն և տարբերակում. Գեներատիվ AI-ն առաջարկում է եկամուտների նոր հնարավորություններ տվյալների վրա հիմնված որոշումների կայացման և հաճախորդների բարելավված փորձի միջոցով: Օրինակ, բանկերը կարող են օգտագործել այն վարկային ռիսկը ավելի ճշգրիտ գնահատելու համար՝ նվազեցնելով դեֆոլտները:

Գործառնությունների վերափոխում. Գեներատիվ AI-ն ավտոմատացնելու է կրկնվող առաջադրանքները՝ կրճատելով գործառնական ծախսերը և ազատելով մտավոր կապիտալը նորարարության համար: Օրինակ, հաճախորդների սպասարկման ներկայացուցիչները կարող են օգտվել AI-ի կողմից ստեղծված գրառումներից և տեղեկատվությունից զանգերի ժամանակ:

Գործիքների և գործառնությունների մեջ ինտեգրում. Ծրագրային գործընկերները արհեստական բանականությունը ներառում են բանկային գործիքներում՝ բարձրացնելով աշխատողների արտադրողականությունը: Microsoft-ի Copilot-ի և Adobe-ի Firefly-ի նման գործիքները միայն սկիզբն են:

Վերլուծությունները ցույց եբ տալիս, որ 3 տարվա ընթացքում գեներատիվ AI-ն կարող է կրկնապատկել կամ եռապատկել բանկերի գործառնական եկամուտը՝ խթանելով եկամուտների աճը և ծախսերի կրճատումը: Այն կարող է մեծացնել հաճախորդների հետ փոխգործակցության ժամանակը 17%-ով, ինչը կվերածվի 9% եկամուտների աճի: Արժեքի մասով միջին և հետին գրասենյակի ծախսերը կարող են նվազել 9-12%-ով:

Ընդհանուր առմամբ, գեներատիվ AI-ն ունի բանկերի գործառնական եկամուտը 25-40%-ով բարձրացնելու ներուժ՝ գերազանցելով մինչև 2026թ․ բանկերի աճի առկա կանխատեսումները:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share