Բաժին. Ֆինանսական

Դավիթ Անանյան. տարօրինակ է ՀՀ կենտրոնական բանկի անգործությունը

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է արտարժույթի շուկայում վերջին օրերին արջանագրված դրամի կտրուկ անկմանը.

Արտարժույթի արժևորումը ՀՀ դրամի նկատմամբ տնտեսությունից եկող ազդակների արդյունք չէ, և տնտեսագիտական որևէ հիմնավորում չունի, այլ՝ էլէմենտար պանիկայի արդյունք է։

Մասնավորապես, վերջին իրադարձությունները, և, հատկապես, ՀՀ ազգային ժողովի կողմից այսօր Հռոմի ստատուտի վավերացումը արտարժույթի խոշոր սպառողների և, առհասարակ, ազգաբնակչության մոտ առաջացրել է բացասական սպասումներ՝ կապված ապագա անորոշությունների հետ։

Բացասական սպասումները հանգեցրել են խուճապային վարքագծի, իսկ բանկային համակարգի կողմից “անհրաժեշտ” քանակության արտարժութային պահանջարկի չբավարարումը հանգեցրել է էլեմենտար խուճապի։

Թերևս տարօրինակ է ՀՀ կենտրոնական բանկի անգործությունը (որը կարծես հույսը դրել է շուկայի ինքնակարգավորման կարողության վրա)։ Որոշակի քանակությամբ արտարժութային ներարկումը, թերևս, շատ արագ կկարգավորեր իրավիճակը։

Share