Ֆինանսական

Ղազախստանի Ազգային բանկը նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը

Ղազախստանի Ազգային բանկը որոշել է նվազեցնել բազային տոկոսադրույքը տարեկան 16.5%-ից մինչև 16%։ Այս մասին հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

«Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն որոշել է նվազեցնել բազային տոկոսադրույքը մինչև տարեկան 16%՝ գումարած կամ մինուս 1 տոկոսային կետ միջանցքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախորդիվ՝ օգոստոսի 25-ին Հանրապետության Ազգային բանկը նվազեցրել էր բազային տոկոսադրույքը 16.75%-ից մինչև 16.5%:

«Գնաճի նկատվող ռիթմիկ դանդաղումը հնարավորություն տվեց նվազեցնել բազային տոկոսադրույքը, միևնույն ժամանակ, ինչպես արտաքին հատվածում, այնպես էլ տնտեսության ներսում մի շարք պրոգնաճային ռիսկերի առկայության պատճառով հնարավորությունները դրա հետագա կրճատման էականորեն սահմանափակվում են»,– պարզաբանել են մամուլի ծառայությունից։

Share