Ֆինանսական

Հնդկաստանի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը պահել է 6.5% մակարդակում

Հնդկաստանի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը պահպանել է 6.5%, իսկ տարեվերջին սպասվում է, որ գնաճը կկազմի 5.4%:

«Զարգացող մակրոտնտեսական և ֆինանսական գործընթացների մանրամասն գնահատումից հետո կոմիտեն միաձայն որոշեց տոկոսադրույքը թողնել անփոփոխ»,- Շակտիկանտա Դասի խոսքերն է մեջբերում Business Standard-ը։

ԿԲ-ն արդեն չորրորդ անգամ է որոշում կայացնում անփոփոխ թողնել ռեպո տոկոսադրույքը։ Վերջին անգամ Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը 250 բազիսային կետով բարձրացրել էր 2022-ի մայիսին, աճն ուժի մեջ էր մինչև ընթացիկ տարվա ապրիլը։

Կենտրոնական բանկը պահպանել է նաև ընթացիկ ֆինանսական տարում երկրի ՀՆԱ-ի 6.5% աճի կանխատեսումը։

ԿԲ նախագահի փոխանցմամբ՝ Հնդկաստանում մանրածախ գնաճը օգոստոսին նվազել է մինչև 6.83%՝ հուլիսի 7.44%-ից հետո, որն ամենաբարձրն էր վերջին 15 ամսվա ընթացքում։ Սպառողական գների ինդեքսը, սակայն, շարունակում է մնալ Կենտրոնական բանկի սահմանած միջակայքի վերին սահմանին:

Share