Բաժին. Ֆինանսական

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՄԱՔՍԻՄՈՒՄ +» ԱԿՑԻԱՆ

«Զարգացման Հայկական Բանկ»-ը կրկին գործարկում է իր «Մաքսիմում» ավանդատեսակը՝ մաքսիմալ տոկոսադրույքներով (ՀՀ դրամով` 14%, ԱՄՆ դոլարով` 10% և Եվրոյով` 8% տարեկան տոկոսադրույքներով):

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Զարգացման Հայկական Բանկ»-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ակցիան գործելու է ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը՝ «Մաքսիմում+» անվանումով, և ներառելու է մի շարք նոր առավելություններ բանկի ավանդատուների համար:

Այսպես, բացի տոկոսադրույքներից, ավանդի գրավչությունը նրանում է, որ ավանդի պայմանագրի խզման դեպքում հաճախորդը ամբողջական կիսամյակի համար (այն դեպքում, երբ հաճախորդը խզում է պայմանագիրը՝ պահպանելով ավանդը առնվազն 6 ամիս) կստանա ՀՀ դրամի համար 9%, իսկ արտարժույթի համար 7% տարեկան տոկոսադրույք:  

Պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում ավանդի գումարի ցանկացած նվազեցման դեպքում (ներառյալ պայմանագրի վաղաժամկետ մասնակի կամ ամբողջական խզումը) տոկոսագումարի վերահաշվարկ չի կատարվի, և հաճախորդը կստանա պայմանագրով սահմանված` ՀՀ դրամի համար 14%, ԱՄՆ դոլարի համար 10% և Եվրոյի համար 8% տարեկան տոկոսադրույքները:

Ավանդային պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում ավանդատուն հնարավորություն ունի նաև համալրելու ավանդը ներդրված սկզբնական գումարի չափով:

Share