Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 13/10/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 4.97%-ով և կազմել 87.72 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 5.06%-ով և կազմել 90.89 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 3.17%-ով և կազմել 1945.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 3.62%-ով և կազմել 22.90 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.63%-ով և կազմել 887.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.32%-ով և կազմել 2201.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.12%-ով և կազմել 7980.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.59%-ով և կազմել 2045.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 18675.00 դոլար, անագի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 25150.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.53%-ով և կազմել 2440.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 55630.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 33670.29 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 4327.78 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.23%-ով և կազմել 13407.23 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.55%-ով և կազմել 15186.66 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.42%-ով և կազմել 7003.53 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.59%-ով և կազմել 7599.60 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.75%-ով և կազմել 1034.11 կետ:

Share