Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 17/10/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.34%-ով և կազմել 88.52 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.16%-ով և կազմել 91.61 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.09%-ով և կազմել 1950.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.56%-ով և կազմել 23.24 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.39%-ով և կազմել 909.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.96%-ով և կազմել 2170.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.92%-ով և կազմել 7920.00 դոլար, կապարի գինն աճել է 0.83%-ով և կազմել 2064.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.12%-ով և կազմել 18450.00 դոլար, անագի գինն աճել է 0.40%-ով և կազմել 25300.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.52%-ով և կազմել 2395.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 55630.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.04%-ով և կազմել 33997.65 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 4373.20 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.25%-ով և կազմել 13533.75 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 15251.69 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 7029.70 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 7675.21 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 1046.79 կետ:

Share