Ֆինանսական

Մոլդովայի պետական բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար անհրաժեշտ է 512 միլիոն դոլար

Մոլդովայի կառավարությանը պետք է գտնի 10 միլիարդ լեյ (512 միլիոն դոլար)՝ 2023 և 2024 թվականներին բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։ Այս մասին Քիշնևում հայտարարել է վարչապետ Դորին Ռեչանը՝ Մոլդովայի ֆինանսական աջակցության հարթակի հանդիպմանը, որին մասնակցել են Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն, ինչպես նաև մոտ 30 երկրների դիվանագետներ։

«Անցյալ տարի Մոլդովայի ՀՆԱ-ն նվազել է 6.5%-ով, իսկ այս տարի ակնկալվում է ևս 2.2%-ով անկում: Երկրում գնաճը դեռ բարձր է՝ 10%, իսկ հարկային եկամուտներն ավելի ցածր են, քան սպասվում էր»,- ասել է Ռեչանը:

Նա հիշեցրել է, որ Մոլդովայի տնտեսությունն առավելապես տուժել է Ուկրաինայի տարածքում հակամարտությունից, որը հանգեցրել է շուկաների կորստի, ապրանքների մատակարարման խաթարմանը և արտադրության անկմանը։ Նրա խոսքով՝ այս և այլ պատճառները հանգեցրել են 2023-ին 1.9 միլիարդ լեյ (102 միլիոն դոլար) բյուջեի ֆինանսավորման բացակայությանը, իսկ 2024 թվականին՝ մինչև 7.6 միլիարդ լեյ (410 միլիոն դոլար) կանխատեսվող ֆինանսավորման բացակայությանը:

Ընթացիկ տարում Մոլդովայի պետբյուջեի դեֆիցիտը կլինի 18.3 միլիարդ լեյ (989 միլիոն դոլար), իսկ 2024-ին, կառավարության կանխատեսումների համաձայն, այն կկազմի 16.5 միլիարդ լեյ (891 միլիոն դոլար):

Share