Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 20/10/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.65%-ով և կազմել 89.02 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.15%-ով և կազմել 92.16 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.17%-ով և կազմել 1993.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.82%-ով և կազմել 23.53 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.56%-ով և կազմել 903.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.05%-ով և կազմել 2178.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.75%-ով և կազմել 7945.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.74%-ով և կազմել 2082.50 դոլար, նիկելի գինը չի փոխվել և կրկին կազմել է 18535.00 դոլար, անագի գինը նվազել է 1.89%-ով և կազմել 24700.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 2420.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 55630.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.86%-ով և կազմել 33127.28 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.26%-ով և կազմել 4224.16 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.53%-ով և կազմել 12983.81 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.64%-ով և կազմել 14798.47 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.52%-ով և կազմել 6816.22 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.30%-ով և կազմել 7402.14 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.34%-ով և կազմել 1081.29 կետ:

Share