Բաժին. Ֆինանսական

ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՃԵԼ Է

Դոլարայնացման մակարդակը մեր երկրում շարունակում է մնալ բարձր: Հուլիս ամսվա արդյունքներով ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը կազմել է 44.4%՝ տարեսկզբի համեմատությամբ աճելով 1.3 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա արդյունքներով ռեզիդենտների արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ֆինանսական համակարգում ներգրավված ավանդների ընդհանուր ծավալում աճել է շուրջ 1 տոկոսային կետով և կազմել 62.6%:

Ըստ ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների՝ հուլիս ամսվա արդյունքներով ՀՀ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ընդհանուր վարկերի հարաբերակցությունը կազմել է 63.8%, ինչը վկայում է այն մասին, որ մեր երկրի տնտեսության վարկավորման ընդհանուր ծավալում շարունակում են գերակշռել արտարժույթով վարկերը:

Նշենք նաև, որ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ընդհանուր ժամկետային ավանդներում կազմել է 74.4%, իսկ ցպահանջ ավանդների կշիռն ընդհանուր ցպահանջ ավանդներում` 55.7%:

Share