Ֆինանսական

Լրատվամիջոցներ. Ճապոնիան մտադիր է սառեցնել ՀԱՄԱՍ-ի ղեկավարության ակտիվները

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է սառեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության անդամների ակտիվները: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը։

Նշվում է, որ խոսքը ՀԱՄԱՍ-ի ղեկավարության առնվազն ինը անդամների ունեցվածքի մասին է։ Ընդգծվում է, որ այս քայլով Ճապոնիայի իշխանությունները մտադիր են հստակ ցույց տալ իրենց դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ։ Սպասվում է, որ պատժամիջոցների փաթեթը կարող է հաստատվել հոկտեմբերի 31-ին:

Թեև Ճապոնյայի իշխանությունները սա ոչ հաստատում, ոչ հերքում են, այնուամենայնիվ, կողմերին կոչ են անում դադարեցնել հակամարտությունը, հարգել միջազգային իրավունքը՝ զուգահեռաբար դատապարտելով ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա:

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ էլ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման նկատմամբ:

Share