Բաժին. Ֆինանսական

Ֆիլմ՝ նվիրված Հայաստանի ազգային դրամի ներդրման 5 ամյակին. Հետահայաց ցուցադրություն

ՀՀ ազգային դրամի ներդրման 30-ամյակին ընդառաջ ՀՀ կենտրոնական բանկը կիսվել է ՀՀ դրամի ներդրման 5 ամյակին նվիրված վավերագրական տեսաֆիլմով.

«Նոյեմբերի 22-ին մենք նշում ենք մեր ազգային արժույթի՝ հայկական դրամի ներդրման 30-ամյակը։ Շնորհավորելով ՀՀ քաղաքացիներին, մեր բոլոր գործընկերներին, ֆինանսական համակարգի հաճախորդներին, ՀՀ կենտրոնական բանկն ու ԿԲ այցելուների կենտրոնն իրենց ֆեյսբուքյան էջերում այսօրվանից սկսում են վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի դրամաշրջանառության պատմության և ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ ֆիլմերի և տեսանյութերի հետահայաց ցուցադրություն: Անցած 30 տարիները վկայում են մեր ֆինանսական համակարգի ճկունության և հզորության, ինչպես նաև բազում աշխատողների նվիրյալ ջանքերի մասին, որոնք նպաստել են համակարգի հաջողությանը: Վերհիշելով անցյալը, մենք ձգտում ենք ավելի մեծ ու նշանակալի ձեռքբերումներ գրանցել՝ կերտելով ավելի բարեկեցիկ ապագա», – ասված է ԿԲ գրառման մեջ:

Share