Ֆինանսական

Անգլիայի բանկը տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 5.25%

Անգլիայի բանկը պահպանել է տոկոսադրույքը տարեկան 5.25% մակարդակում: Այս մասին տեղեկանում ենք կարգավորչի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

«2023-ի նոյեմբերի 1-ի նիստում Անգլիայի բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն 6:3 քվեարկությամբ պահպանեց բանկային տոկոսադրույքը 5.25% մակարդակում: Հանձնաժողովի երեք անդամ գերադասել է բանկային տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ մինչև 5.5%»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նախորդ նիստից ի վեր Միացյալ Թագավորության տնտեսական տվյալների մեջ «քիչ նորություններ» են եղել։ Միաժամանակ ՀՆԱ-ի աճը դանդաղել է, իսկ աշխատաշուկայում իրավիճակը շարունակել է վատթարանալ։

Բացի այդ, նախկինում տոկոսադրույքների բարձրացումները դեռևս լիարժեք ազդեցություն չեն ունեցել տնտեսության վրա: Բրիտանական կարգավորիչն, այդուհանդերձ, չի բացառում տոկոսադրույքի հետագա բարձրացման հնարավորությունը։

Share