Բաժին. Ֆինանսական

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆՈՐ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ

2012թ. սեպտեմբերի 25-ին տեղի կունենա «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ երրորդ թողարկման` 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 5,000 հատ պարտատոմսերի տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ համակարգի միջոցով:

Ինչպես տեղեկացնում են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ից՝ պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ  վարկային գործունեության լիցենզիա թիվ 26):

Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:

Share