Ֆինանսական

Ուկրաինան պետք է վերադարձնի ԵՄ տնտեսական օգնության 29.6 միլիարդ եվրոյից 27.6 միլիարդ եվրոն

Կիևը պետք է Բրյուսելին 27.6 միլիարդ եվրո վերադարձնի Եվրամիության կողմից 29.6 միլիարդ եվրոյի ուղղակի տնտեսական և բյուջետային օգնությունից, որը տրամադրվել է 2022-2023 թվականներին։ Այս եզրակացությունը բխում է Եվրահանձնաժողովի վիճակագրական փաստաթղթից՝ Ուկրաինային օգնության վերաբերյալ։

Նշվում է, որ 2022 թվականին ԵՄ բյուջեից օգնությունը կազմել է 11.6 միլիարդ եվրո, այդ թվում՝ 7.2 միլիարդ եվրո մակրոֆինանսական օգնություն, 2 միլիարդ եվրո՝ Եվրահանձնաժողովի դրամաշնորհների և 2.4 միլիարդ եվրո՝ վարկերի տեսքով:

ԵՄ-ն ընթացիկ տարում Ուկրաինային տրամադրել է 18 միլիարդ եվրոյի աննախադեպ օգնության փաթեթ՝ խիստ արտոնյալ վարկերի տեսքով, որից 15 միլիարդ եվրոն արդեն փոխանցվել է: 2023 թվականին գումարը փոխանցվում է ամսական 1.5 միլիարդ եվրոյի չափով, ուստի Կիևը պետք է. մինչև տարեվերջ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար դեռևս ստանա 3 միլիարդ եվրո:

Եվրահանձնաժողովի հրապարակած փաստաթուղթը նույնիսկ ներառում է Կիևին մակրոֆինանսական օգնության տարբեր տրանշների վճարումների ամսական բաշխում, ըստ այդմ՝ Կիևին ամենաշատ գումարը հատկացվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ 2 միլիարդ եվրո, 2022 թվականի նոյեմբերին՝ 2.5 միլիարդ եվրո և 2023 թվականի հունվարին՝ 3 միլիարդ եվրո:

Share