Ֆինանսական

Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ գործողությունը Իսրայելին կարժենա ավելի քան 50 միլիարդ դոլար

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ իսրայելական ռազմական գործողությունները մինչև 2024-ի վերջը ավարտվելու դեպքում, ամենալավատեսական հաշվարկներով Իսրայելի վրա կարժենան 200 միլիարդ շեքել (մոտ 51 միլիարդ դոլար): Այս մասին հայտնում է իսրայելական Calcalist տնտեսական թերթը՝ վկայակոչելով Իսրայելի ֆինանսների նախարարության նախնական տվյալները։

Ըստ թերթի՝ նման ծախսերը կկազմեն Իսրայելի ՀՆԱ-ի մոտ 10%-ը տարվա կտրվածքով՝ պայմանով, որ ռազմական գործողությունները տևեն ևս 8-12 ամիս և սահմանափակվեն Գազայի հատվածով՝ առանց լիբանանյան Հեզբոլլահ շարժման, Իրանի կամ Եմենի լիիրավ մասնակցության, և 350 հազար Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորայինները, որոնք ծառայության են կանչվել, շուտով կկարողանան վերադառնալ իրենց աշխատանքին։ Հրապարակման մեջ նշվում է, որ ֆինանսների նախարարությունն այս գնահատականը լավատեսական է որակում, մինչդեռ Իսրայելում համավարակով պայմանավորված պետական ​​ծախսերը կազմել են մոտ 160 միլիարդ շեքել։

Share