Ֆինանսական

Ավստրալիայի Պահուստային բանկը բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը մինչև 12 տարվա առավելագույն մակարդակը

Ավստրալիայի պահուստային բանկը վեց ամսվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը մինչև 4.35%: Սա ամենաբարձրն է վերջին 12 տարվա ընթացքում:

«Պահուստային բանկը որոշել է բարձրացնել հիմնական տոկոսադրույքը 25 տոկոսային կետով՝ մինչև 4.35%։ Գնաճը Ավստրալիայում դեռևս չափազանց բարձր է։ Այն կնվազի, բայց կարծես թե ավելի դանդաղ, քան ակնկալվում էր: Գնաճը կհասնի թիրախային միջակայքի վերին սահմանին՝ 2-3% միայն 2025 թվականի վերջում, ոչ թե մինչ 2024-ի կեսերը, ինչպես նախապես ծրագրված էր», – ասել է բանկի խորհրդի նախագահ Միշել Բալոքը:

Ըստ Ավստրալիայի պահուստային բանկի՝ տոկոսադրույքի բարձրացումը, որն առաջինն է 2023 թվականի մայիսից ի վեր, ամենաբարձրը 2011 թվականի նոյեմբերից մինչ օրս:

«Թիրախներին վերադառնալը մնում է Բանկի առաջնահերթությունը, քանի որ բարձր գնաճը դժվարացնում է բոլորի կյանքը և վնաս հասցնում տնտեսությանը», – ասել են բանկում՝ նշելով, որ ապագայում տոկոսադրույքը կարող են կրկին բարձրացնել:

Share