Ֆինանսական

Citigroup-ը տուգանվել է 25.9 միլիոն դոլարով՝ ամերիկահայերի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար

Citigroup-ը միտումնավոր խտրականություն է դրսևորել ամերիկահայերի նկատմամբ, երբ նրանք դիմել են վարկային քարտեր ստանալու համար: Այն մասին հայտնել է Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն:

Որոշ բանկի աշխատակիցներ ներքին կարգով պնդում էին, որ ամերիկահայերն ամենայն հավանականությամբ  խարդախությամբ են զբաղվում, ևնրանց անվանում են «վատ տղաներ»:

Բանկի աշխատակիցները հիմնականում խուսափում են հաստատել «yan» և «ian» ազգանվամբ և Գլենդելում բնակվող դիմումատուների հայտերը, որտեղ հիմնականում հայեր են ապրում:

Բանն այն է, որ հարավային Կալիֆոռնիայում գործունեություն ծավալող հանցավոր խմբի կազմում հայկական ծագմամբ ամերակացիներ կան, որոնք զբաղվում են անձնական տվյալների գողությամբ, ֆինանսական խարդախություններով, այդ թվում՝ համավարակի շրջանում ֆինանսական օգնության յուրացմամվ:

Բանկի մի քանի աշխատակիցներ փորձում էին կասեցնել հնարավոր խարդախությունը՝ կապված այս «լավ փաստաթղթավորված հայկական խարդախության ցանցի հետ, որը գործում էր Կալիֆորնիայի որոշ հատվածներում» և հաճախ ներառում է անհատների, որոնք պարտքեր են կուտակում  վարկային քարտերի վրա, այնուհետև լքում երկիրը:

Բյուրոյի որոշմամբ՝ Citi-ն կվճարի 24.5 միլիոն դոլար տուգանք, ինչպես նաև 1.4 միլիոն դոլար՝ հաճախորդների կրած վնասը փոխհատուցելու համար: Բյուրոն խարդախության դեմ պայքարելու բանկի մեթոդը որակել է խտրականություն ամերիկահայերի նկատմամբ:

Share