Ֆինանսական

Ամերիկացիների պարտքը վարկային քարտերի գծով 1.08 տրլն դոլար է

Ամերիկացիների ընդհանուր պարտքը վարկային քարտերի գծով 1.08 տրիլիոն դոլար է: Այս մասին տեղեկանում ենք Նյու-Յորքի պահուստի բանկի հրապարակած տվյալներից։ Վարկային քարտերի գծով ամերիկացիների պարտքը 2022 թվականից ի վեր աճել է 154 միլիարդ դոլարով, ինչն ամենամեծ աճն՝ 1999 թվականից ի վեր:

Վարկային քարտերի գծով պարտավորությունները երրորդ եռամսյակում մեծ աճ են գրանցել, ինչը համահունչ է սպառողական ծախսերի և իրական ՀՆԱ-ի աճին: Ժամկետնանց պարտավորությունների (90 օր և ավել) վիճակագրության աճ է գրանցվել 30-39 տարեկան վարկառուների շրջանում:

Անցյալ ամիս Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյի (CFPB) առանձին զեկույցը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում քարտապանների շրջանում ամեն ամիս աճում է պարտքի, նաև բաց թողած վճարումներ և առավել քան 180 օր ժամկետանց պարտավորություններ ունեցողների թիվը: Իսկ վարկային քարտից օգտվողների գրեթե 10%-ը «մշտական պարտք» ունի, այսինքն՝ նրանք տարեկան ավելի շատ տոկոսներ և տուրքեր են վճարում, քան մարումներ անում մայր գումարից:

Share