Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 09/11/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.54%-ով և կազմել 75.94 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.77%-ով և կազմել 80.34 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.52%-ով և կազմել 1964.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.29%-ով և կազմել 22.77 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.50%-ով և կազմել 861.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.65%-ով և կազմել 2236.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.75%-ով և կազմել 8110.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.77%-ով և կազմել 2179.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.75%-ով և կազմել 17940.00 դոլար, անագի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 24675.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.54%-ով և կազմել 2600.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 55630.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.65%-ով և կազմել 33891.94 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 4347.35 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.94%-ով և կազմել 13521.45 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.81%-ով և կազմել 15352.54 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.13%-ով և կազմել 7113.66 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.73%-ով և կազմել 7455.67 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.37%-ով և կազմել 1108.87 կետ:

Share