Ֆինանսական

Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ գործողությունն Իսրայելին օրական արժենում է 260 միլիոն դոլար

ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ռազմական գործողությունները հրեական պետությանն օրական արժենում են 260 միլիոն դոլար, հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի համար հակամարտությունն ավելի թանկ է դարձել, քան ի սկզբանե սպասվում էր: Այն հսկայական բեռ է ստեղծում պետական ​​բյուջեի վրա։ Իսրայելում հոկտեմբերին բյուջեի դեֆիցիտը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան յոթ անգամ։

Ավելի վաղ իսրայելական Calcalist տնտեսական թերթը հայտնել էր, որ Իսրայելի ռազմական գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև 2024-ի վերջ ավարտվելու դեպքում ամենալավատեսական գնահատականներով կարժենա 200 միլիարդ շեքել (մոտ 51 միլիարդ դոլար):

Ըստ թերթի՝ այդ ծախսերը կկազմեն Իսրայելի ՀՆԱ-ի մոտ 10%-ը տարվա կտրվածքով՝ պայմանով, որ ռազմական գործողությունները տևեն ևս 8-12 ամիս և սահմանափակվեն Գազայի հատվածով՝ առանց լիբանանյան Հեզբոլլահ շարժման, Իրանի կամ Եմենի լիիրավ մասնակցության։ Եվ եթե 350 հազար Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորայինները, որոնք ծառայության են կանչվել, կկարողանան վերադառնալ իրենց աշխատանքին։

Share