Ֆինանսական

Շրի Լանկան ներկայացրել է երկրի 2024-ի բյուջեն՝ ուղղված ճգնաժամի հաղթահարմանը

Շրի Լանկայի իշխանություններն ընդունել են երկրի 2024 թվականի բյուջեն՝ ավելացնելով բնակչության սոցիալական աջակցության և հանրապետության զարգացման ծրագրերի ծախսերը։ Կառավարության կողմից հաստատված նախագիծը խորհրդարանում ներկայացրել է նախագահը:

«Խորը տնտեսական ճգնաժամի պայմաններում տարվա առաջին կիսամյակում մեզ հաջողվեց 50%-ով ավելացնել հարկային եկամուտները։ Գնաճը, որը 2022 թվականի սեպտեմբերին 70% բարձրացավ, 2023 թվականի հոկտեմբերին ընկավ մինչև 1.5%։ Արտարժութային պահուստները զրոյից հասցվել է 3.5 միլիարդ դոլարի, օտարերկրյա պետությունների կողմից մեր նկատմամբ վստահությունը վերականգնվել է, սակայն մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Մենք չենք կարող թույլ տալ վերադառնալ այն դժոխքը, որում գտնվում էր մեր երկիրը 2022 թվականին: Կառավարությունն աստիճանաբար պայմաններ կստեղծի այս դժվարությունները թեթևացնելու համար»,- ասել է նախագահը` խոստովանելով, որ մինչ այժմ առաջընթաց է արձանագրվել ժողովրդի զոհաբերությունների շնորհիվ։

Հաջորդ տարի Շրի Լանկայում ընտրություններ են: Ինչպես խոստովանել է նախագահը, «ոմանք այս բյուջեն անվանում են նախընտրական բյուջե», սակայն իր խոսքով՝ իրենք մտադիր չեն ընտրողներին կաշառել բարձրացված աշխատավարձերով և արտոնություններով:

Share