Ֆինանսական

Ղազախստանը պաշտոնապես գործարկել է թվային տենգեն

Ղազախստանում Ղազախստանի ֆինանսիստների XI համագումարի շրջանակներում կայացել է թվային տենգեի (DT) գործարկման արարողությունը։ Առաջին DT գործարքն իրականացրել է Ազգային վճարային կորպորացիայի նախագահ Բինուր Ժալենովը։

«Ցանկանում եմ նշել, որ այս ներդրումն աշխարհում առաջին դեբետային վճարային քարտն է, որը կապված է կենտրոնական բանկի թվային արժույթի հաշվին», – ասել է Ժալենովը արարողության ժամանակ:

Նրա խոսքով, Ղազախստանում ստեղծել են տեխնոլոգիա, որը ինտեգրում է առկա վճարային քարտերը թվային տենգե հարթակին, որը թույլ է տալիս թվային տենգեով վճարել աշխարհի ցանկացած կետում, որտեղ էլ որ լինեք՝ օգտագործելով ApplePay, SamsungPay և այլ սարքեր ու հավելվածներ: Ժալենկովն ասել է, որ 2024-ին Ղազախստանը հույսը դնում է «պլատֆորմի լայնածավալ զարգացման» վրա՝ հանրապետության գործընկերների և ֆինանսական շուկայի մասնակիցների հետ միասին։

Ավելի վաղ Ղազախստանի Ազգային բանկը հայտնել էր, որ մշակում է ազգային արժույթի երրորդ ձևը՝ թվային տենգե (CBDC), որը կընդունվի որպես վճարման օրինական միջոց և «կատարելու է դասական փողի բոլոր գործառույթները բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար»։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share