Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 20/11/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.20%-ով և կազմել 77.43 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.14%-ով և կազմել 81.88 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.82%-ով և կազմել 1995.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.93%-ով և կազմել 23.83 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.61%-ով և կազմել 930.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.13%-ով և կազմել 2228.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.24%-ով և կազմել 8345.00 դոլար, կապարի գինն աճել է 0.15%-ով և կազմել 2284.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.71%-ով և կազմել 16900.00 դոլար, անագի գինը նվազել է 1.58%-ով և կազմել 24850.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.02%-ով և կազմել 2564.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 55630.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 35151.04 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.74%-ով և կազմել 4547.38 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.13%-ով և կազմել 14284.53 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 15901.33 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 7246.93 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 7496.36 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.82%-ով և կազմել 1142.51 կետ:

Share