Բաժին. Ֆինանսական

Ղազախստանի Ազգային բանկը նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը մինչև 15.75% տարեկան

Ղազախստանի Ազգային բանկը որոշել է նվազեցնել հիմնական տոկոսադրույքը 16%-ից մինչև 15:75% տարեկան։ Այս մասին հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

«Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն որոշել է նվազեցնել հիմնական տոկոսադրույքը մինչև 15.75%՝ գումարած կամ մինուս 1 տոկոսային կետ միջանցքով: Որոշումն ընդունվել է Ազգային բանկի նորացված կանխատեսումների հիման վրա՝ տվյալների վերլուծության և գնաճային ռիսկերի հաշվեկշռի գնահատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 6-ին Հանրապետության Ազգային բանկը որոշում էր կայացրել նվազեցնել բազային տոկոսադրույքը 16.5%-ից մինչև 16% տարեկան։

«Տարեկան գնաճի դինամիկ անկումը և դրա ավելի ցածր կանխատեսումները մինչև տարեվերջ հնարավորություն է տվել վերանայել բազային տոկոսադրույքի նվազեցման հնարավորությունը: Բազային տոկոսադրույքի փոփխման հետագա որոշումները կախված կլինեն գնաճի իրական դինամիկայի համապատասխանությունից նրա կանխատեսման հետագծին», – նշվել է նաև, որ տարեկան գնաճը 2023 թվականի հոկտեմբերին կազմել է 10.8%։ 2023 թվականի համար գնաճի կանխատեսումը 9.3-10.3% է։

Share