Ֆինանսական

Թուրքիայի Կենտրոնական բանկը բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը մինչև 40%

Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը 35%-ից բարձրացրել է 40%-ի։ Այս մասին ասվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ։

«Դրամավարկային քաղաքականության կոմիտեն որոշել է բարձրացնել  տոկոսադրույքը 35%-ից մինչև 40%։ Գնաճը, որը հոկտեմբերին փոքր-ինչ նվազել է, շարունակում է համահունչ լինել վերջին զեկույցում ներկայացված կանխատեսմանը։ Ներքին պահանջարկը, ծառայությունների գները և աշխարհաքաղաքական ռիսկերը գտնվում են գնաճային ճնշման տակ»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ։

Բանկի խորհուրդը, սակայն, նշել է, որ «կարճաժամկետ ցուցանիշները վկայում են այն մասին, որ ներքին պահանջարկը սկսել է վերաբալանսավորվել», և որ «սկսվել է գնաճային սպասումների և գների վարքագծի  բարելավում»: Կենտրոնական բանկը նաև նկատել է ազգային արժույթի՝ թուրքական լիրայի փոխարժեքի կայունացման միտում։

Դրամավարկային քաղաքականության խստության մակարդակը, ըստ կարգավորողի, ներկայումս մոտենում է այն մակարդակին, որն անհրաժեշտ է գնաճը զսպելու համար։ «Այս համատեքստում դրամավարկային քաղաքականության խստացման տեմպերը կդանդաղեն:

Share