Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 24/11/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.64%-ով և կազմել 75.18 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.96%-ով և կազմել 80.58 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.47%-ով և կազմել 2003.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.74%-ով և կազմել 24.38 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.80%-ով և կազմել 939.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 2217.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.08%-ով և կազմել 8403.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.41%-ով և կազմել 2205.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.52%-ով և կազմել 16250.00 դոլար, անագի գինը նվազել է 0.61%-ով և կազմել 24300.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.91%-ով և կազմել 2548.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 55630.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 35390.15 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 4559.34 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 14250.85 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 16029.49 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 7292.80 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 7488.20 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.51%-ով և կազմել 1143.15 կետ:

Share