Բաժին. Ֆինանսական

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԲՈՂՈՔՆԵՐԻ 100% ԱՃ

Ընթացիկ տարում Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն արդեն իսկ քննել է քաղաքացիներից ստացված 260 գրավոր դիմում-բողոք՝ նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով բողոքների ընդհանուր քանակի ավելի քան 100% աճ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Երևանում կազմակերպված «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը՝ ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» խորագրող ամենամյա համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը՝ ընդգծելով, որ նշված 260 բողոքների 69.3%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների: Ըստ ներկայացված տվյալների՝ Հաշտարարի գրասենյակ ներկայացված բողոքների շուրջ 70%-ն ուղղված է ապահովագրական ընկերությունների դեմ:

Ստացված բողոքների քանակի աճը, Փիրուզ Սարգսյանի պարզաբանմամբ, պայմանավորված է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմամբ, Հաշտարարի գրասենյակի ճանաչվելիության մակարդակի աճով, ինչպես նաև ֆինանսական շուկայում նոր գործիքների ներդրմամբ (ԱՊՊԱ, առողջության ապահովագրություն՝ սոցիալական փաթեթով) և ֆինանսական միջնորդության ընդլայնամբ:

Փիրուզ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ այժմ բավականին մեծ է ուշադրությունը Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեության նկատմամբ. ԱՊՀ և Եվրոպայի մի շարք երկրներում այժմ ուսումասիրվում է ֆինանսական համակարգի հաշտարարի հայկական ինստիտուտի փորձը՝ այդ երկրներում այն ներդնելու համար: Սա արդյունք է այն բանկի, որ Համաշխարհային բանկը, ուսումնասիրելով Հայաստանի սպառողների շահերի պաշտպանությունն և ֆինանսական գրագիտությունը, բավականին բարձր էր գնահատել Հաշտարարի գործունեությունը:

Share