Ֆինանսական

Վրաստանի կառավարությունը հաստատել է 2024 թվականի պետական ​​բյուջեի վերջնական տարբերակը

Վրաստանի կառավարությունը հաստատել է 2024-ի պետական ​​բյուջեի նախագիծը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Այսօր մենք քննարկում ենք բյուջեի վերջնական տարբերակը, որի վրա ակտիվորեն աշխատել ենք վերջին երեք ամիսների ընթացքում խորհրդարանի հետ, և նախարարներից յուրաքանչյուրի հետ առանձին քննարկել ենք այն բոլոր նախաձեռնությունները, որոնք իրականացնելու ենք 2024 թվականին», – ասել է վարչապետը։

Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, 2024 թվականին  ՀՆԱ-ն ակնկալվում է 86 միլիարդ լարի (մոտ 31.7 միլիարդ դոլար), տնտեսական աճը՝ 5%, դեֆիցիտը՝ 2.5%։ Պետական ​​պարտքը, ըստ վարչապետի, կկազմի ՀՆԱ-ի 38%-ը։ Ծախսային մասը կկազմի 28.76 միլիարդ լարի (մոտ 10.6 միլիարդ դոլար): Ըստ Ղարիբաշվիլիի՝ վերջնական տարբերակում այն ​​աճել է 165 միլիոն լարիով (մոտ 60.8 միլիոն դոլարով)։ Այդ գումարի զգալի մասը կուղղվի տարածաշրջանային ծրագրերին։

 

Share