Ֆինանսական

Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2024-2026 թվականների դաշնային բյուջեի մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2024 թվականի դաշնային բյուջեի և 2025-2026 թվականների պլանավորման մասին օրենքը։

Օրենքի համաձայն՝ 2024-ին ՌԴ բյուջեի եկամուտները կկազմեն 35.065 տրիլիոն ռուբլի, 2025-ին՝ 33.552 տրիլիոն ռուբլի, իսկ 2026 թվականին՝ 34.051 տրիլիոն ռուբլի։ Նախատեսվում է, որ ծախսերը կկազմեն համապատասխանաբար 36.66 տրիլիոն ռուբլի, 34.382 տրիլիոն ռուբլի և 35.587 տրիլիոն ռուբլի։

Նախատեսվում է, որ 2024 թվականին դեֆիցիտը կկազմի 1.595 տրիլիոն ռուբլի, 2025 թվականին՝ 0.83 տրիլիոն ռուբլի, իսկ 2026 թվականին՝ 1.536 տրիլիոն ռուբլի։

«Փաստաթուղթը հիմնված է պատասխանատու բյուջետային քաղաքականության իրականացման վրա, որը թույլ է տալիս պաշտպանել մեր տնտեսությունը և ֆինանսները արտաքին ռիսկերից` հաշվի առնելով երկրի առջև ծառացած առաջնահերթությունները։ Կարևոր է, որ հունվարից բյուջեի մասին օրենքում նախատեսված նախագծերը սկսեն կյանքի կոչվել»,- մեկնաբանել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

ՀՆԱ-ն 2024 թվականին կանխատեսվում է 179.956 տրիլիոն ռուբլի (աճը՝ 2.3%), 2025 թվականին՝ 190.637 տրիլիոն ռուբլի (աճը՝ 2.3%), 2026 թվականին՝ 202.304 տրիլիոն ռուբլի (աճը՝ 2%)։

Կառավարության ներքին պարտքի վերին շեմը 2025 թվականի հունվարի 1-ին կկազմի 26.637 տրիլիոն ռուբլի, 2026 թվականի հունվարի 1-ին՝ 30.159 տրիլիոն ռուբլի, 2027 թվականի հունվարի 1-ին՝ 34.356 տրիլիոն ռուբլի: Պետական ​​արտաքին պարտքի վերին շեմը 2025 թվականի հունվարի 1-ին կկազմի 64 միլիարդ դոլար (57.6 միլիարդ եվրո), 2026 թվականի հունվարի 1-ին՝ 63.1 միլիարդ դոլար (56.3 միլիարդ եվրո), 2027 թվականի հունվարի 1-ին՝ 61.2 միլիարդ դոլար (54.6 միլիարդ եվրո):

Կանխատեսվում է, որ 2024 թվականին գնաճը կկազմի 4.5%, 2025-ին՝ 4%, 2026-ին՝ 4%։

Share