Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 01/12/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.05%-ով և կազմել 74.38 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.26%-ով և կազմել 78.88 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 1-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 2.52%-ով և կազմել 2091.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.41%-ով և կազմել 25.90 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.79%-ով և կազմել 941.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 1-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 2185.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.37%-ով և կազմել 8535.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 2124.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.96%-ով և կազմել 16900.00 դոլար, անագի գինն աճել է 1.40%-ով և կազմել 23600.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 2475.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 55630.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33420.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 36245.50 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 4594.63 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 14305.03 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.12%-ով և կազմել 16397.52 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.48%-ով և կազմել 7346.15 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.01%-ով և կազմել 7529.35 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.77%-ով և կազմել 1095.28 կետ:

Share