Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ-ը հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ապահովել է 1.95 տրլն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 1 տրլն 954.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 242.2 մլրդ դրամով կամ 14.1%-ով:

2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 337.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 99.5 մլրդ դրամով կամ 41.9%-ով:

Share