Ֆինանսական

Վրաստանն արգելում է կենսաթոշակային վարկերի գովազդը

Վրաստանի Ազգային բանկը արգելք է դրել կենսաթոշակային վարկերի գովազդի վրա։ Այս մասին հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

«Վրաստանի Ազգային բանկի որոշմամբ արգելք է դրվել առանց շահառուի անհատական ​​համաձայնության կենսաթոշակով ապահովված վարկերի վրա, միևնույն ժամանակ, այս փոփոխությունը կտարածվի այն թոշակառուների վրա, որոնց եկամուտը միայն կենսաթոշակն է և /կամ այլ պետական ​​սոցիալական վճար»,- ասված է հաղորդագրությունում։

Փոփոխությունների նպատակը հասարակության խոցելի շերտերին չմտածված որոշումներ կայացնելուց պաշտպանելն է։ Ըստ կարգավորիչի՝ սա կնպաստի սպառողների պաշտպանության բարձր ստանդարտի ներդրմանը:

Վրաստանում 70 տարեկանից բարձր անձինք ստանում են 365 լարի՝ ավելի քան 135 դոլար կենսաթոշակ, իսկ 70 տարեկանից ցածր քաղաքացիները՝ 295 լարի՝ մոտ 110 դոլար: Կենսաթոշակների չափն ավելի բարձր է Վրաստանի բարձրլեռնային շրջաններում ապրող մարդկանց համար։ Liberty Bank-ը զբաղվում է կենսաթոշակների տրամադրմամբ։ Կենսաթոշակառուները հնարավորություն ունեն վարկ վերցնել և մարել կենսաթոշակով։ Նման վարկերի տոկոսադրույքը 26% է:

Share